Հոկտեմբերի 14-ին, ժամը 16.14-ին Սյունիքի մարզի Քարահունջ համայնքի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղին հարակից տարածքում ակտիվացել է սողանք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի Փրկարար ծառայության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ գահավիժել են մոտ 300 տ ժայռաբեկորներ` փլուզելով որպես անասնագոմ օգտագործվող քարանձավը: Փլուզման հետեւանքով սատկել է 1 կով, քարածածկվել է 400 հակ անասնակեր:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզային քաղաքաշինության վարչությունը:




























