Կալիֆորնիայում ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը կանգնած է փակման վտանգի առջեւ` ՄԻԱՎ-ով վարակված պոռնոդերասանի պատճառով:

Ինչպես հաղորդում է BBC-ն, առայժմ չի հաղորդվում, թե որ սեռին է  պատկանում վարակվածն ու ինչպես է նա ձեռք բերել այդ հիվանդությունը:

Միեւնույն ժամանակ, միջադեպը կարող է սպառնալ Կալիֆորնիայի տնտեսության ամենաեկամտաբեր ոլորտներից մեկին: Նահանգի բյուջեն կարող է զրկվել բազմամիլիոնանոց եկամուտներից, որ ստացվում էին պոռնոարդյունաբերության իրացումից: Ամերիկյան պոռնոարդյունաբերության ստուդիաների մեծ մասը գտնվում է Սան-Ֆերնանդո հովտում: