Հոկտեմբերի 14-ին ժամը 15.00-ին Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղապետից տեղեկություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող չգործող կաթսայատան ծխատարը թեքվել է եւ կա շրջվելու վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Անի քաղաքի Փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ հենակների թուլացման հետեւանքով ծխատար խողովակը թեքվել է մոտ 50 սմ-ով, եւ առկա է հետագա փլուզման վտանգ: Խողովակից մոտ 15 մետր հյուսիս գտնվում է բնակելի տուն, իսկ 10 մետր հարավ անցնում են բարձր լարման էլ.հաղորդալարեր:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզային քաղաքաշինության վարչությունը: