Վրաստանում հոկտեմբերի 15-ին Ռիխտերի սանդղակով 3,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քվեդի գյուղի շրջակայքում, Օնի քաղաքից 5 կմ հեռավորության վրա:

Նախնական տեղեկություններով, ավերածություններ եւ տուժածներ չկան:

Նշենք, որ այս շաբաթ սա երրորդ երկրաշարժն է Վրաստանում: Նախ, հոկտեմբերի 7-ին երկրաշարժ էր գրանցվել Թբիլիսիում, այնուհետեւ հոկտեմբերի 14-ին երեք բալ հզորությամբ երկրաշարժ էր գրանցվել  Դմանիսի շրջանում` Թբիլիսիից 51 կմ հեռավորության վրա: