Վրաստանի փոխվարչապետ, եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցների հետ ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն հայտարարել է, թե Վրաստանը խնդիրներ չունի ՆԱՏՕ-ի հետ:
«Փորձագետները մի քանի շաբաթից կներկայացնեն ամենամյա ծրագրի շրջանակներում մեր ջանքերի գնահատականը, եւ, կարծում եմ, այն դրական կլինի, քանի որ Վրաստանն անում է այն, ինչ նախանշված է ծրագրով»,- ասել է Բարամիձեն:
Նշենք, որ օրերս Վրաստանում էր ՆԱՏՕ-ի գնահատման առաքելությունը: Առաքելության անդամները հանդիպումներ են ունեցել պետնախարարի հետ:





























