«Հայաստանի էլեկտարական ցանցեր» ՓԲԸ-ն մտադիր չէ գնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Հայաստանի էլեկտարական ցանցեր» ՓԲԸ–ի տնօրեն Կարեն Հարությունյանը։

Նրա խոսքով՝ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ «Դա չի համապատասխանում իրականությանը թեկուզ այն պատճառով, որ դա «ՀԷՑ»–ի գործառույթը չէ, եւ մեզ չվերաբերող թեմա է»։

Նշենք, որ մամուլում շրջանառվում են լուրեր, որ «Տաշիր» ընկերությունների խումբը ներկայում բանակցում է Ղարաբաղի էլեկտրական ցանցերը ձեռք բերելու շուրջ։

Հիշեցնենք, որ  «Տաշիր» ընկերությունների խումբը  Հայաստանի էլեկտրական ցանցերը ձեռք է բերել  2015 թ.` էլէներգիայի թանկացման շուրջ սկսված բողոքի ակցիաներից ու հասարակական դժգոհությունից հետո։