ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը արձանագրել է 6.0 բալ ուժգնության ստորգետնյա ցնցում Կոլումբիայի մեծությամբ երկրորդ քաղաք Մեդելյինայից 129 կմ հյուսիս- արեւմուտք: Զոհերի ու այլ հետեւանքների մասին տվյալներ դեռ չեն ստացվել, հայտնում է Reuters–ը:
Ամերիկացի սեյսմոլոգները հայտնել են, որ էպիկենտրոնը գտնվում էր 72 կմ խորության վրա: Անցած տարվա մարտին Անդերում գտնվող այդ երկրում 6.2 բալ ուժգության ստորգետնյա ցնցում էր եղել, բայց բարեբախտաբար զոհեր չէին եղել:



























