Միջազգային հարաբերությունների Եվրոպական Խորհուրդը Եվրամիությանը խորհուրդ է տալիս անվտանգության հարցերով եռախոսություն սկսել Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ:
«Կարգուկանոնի պատրանք եւ բազմաբեւեռ Եվրոպայի ուրվականը» հետազոտության մեջ հեղինակներ Մարկ Լեոնարդն ու Իվան Կրաստեւը պնդում են, որ անվտանգության ապահովման ժամանակակից համակարգերը չեն կատարում իրենց գործառույթները: Եվրամիության հաստատություններին չհաջողվեց կանխել զինված ընդհարումները Կոսովոյում եւ Հարավային Օսիայում, նշում են փորձագետները:
«Մեզ անհրաժեշտ է ոչ պաշտոնական եռախոսություն սկսել, որն իմի կբերի մեր տարածաշրջանի երեք հիմնասյուներին: Նման սյուներ մենք համարում ենք Ռուսաստանին, Թուրքիային եւ Եվրամիությանը»,- գրել են նրանք:




























