Հայտնի են դարձել Տալի հիշատակին նվիրված շախմատային սուպերմրցաշարի ժամկետներն ու մասնակիցները: Շրջանաձեւ մրցակարգով անցկացվելիք մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 5-ից 14-ը Մոսկվայում: Հանգստյան օրը նոյեմբերի ինն է: Բոլոր պարտիաները ուղիղ հեռարձակմամբ կլինեն ինտերնետում: Տուրի մեկնարկը` Երեւանի ժամանկով 16:00-ին:
Տասը մասնակիցների վարկանիշային առաջատարը Լեւոն Արոնյանը:
Լեւոն Արոնյան (Հայաստան) 2783
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2780
Պավել Էլյանով (Ուկրաինա) 2761
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 2760
Շաքրիար Մամեդյարով (Ադրբեջան) 2756
Բորիս Գելֆանդ (Իսրայել) 2751
Ալեքսեյ Շիրով (Իսպանիա) 2749
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) 2747
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 2733
Վան Հաո (Չինաստան) 2724





























