«Նանման» հայկական ընկերությունը արտոնություններ կստանա համազգեստ կարելու հումքի ներկրման համար։ Այս մասին  համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստում։

«Ընկերությունը մաքսատուրքի արտոնություններ կստանա Չինաստանից ջինսե կտորների խմբաքանակի ներմուծման համար, քանի որ, ընկերության տեղեկանքի համաձայն, ԵՏՄ երկրներում նման կտոր չի արտադրվում»,– ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։

Ապրանքի խմբաքանակի ընդհանուր գումարը կկազմի 10.5 մլն դրամ։