Բիզնեսի ներդրումային ծրագրերի համար մաքսատուրքի արտոնությունները պետք է մոտ 1700 աշխատատեղ ապահովեն։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստում ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
Ընդհանուր առմամբ բիզնես ծրագրերին 77.57 մլն դոլարի չափով արտոնություններ են տրվել։ «Իսկ մինչեւ տարեվերջ մենք կներկայացնենք, թե փաստացի որքան աշխատատեղ է ստեղծվել»,– ասել է Մինասյանը։



























