2009-ի աշնանից սկսած՝ Հայաստանում 42 մլրդ դրամի չափով ներդրումների համար ԱԱՀ վճարման հետաձգում է ստացել 65 ընկերություն։ Այս մասին  սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստում ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ հիմա նախարարությունը ՊԵԿ–ի հետ պարզում է, թե որ ընկերություններն են արդեն վճարել հետաձգված ԱԱՀ–ն։ Փորձել են պարզել, թե բիզնեսը քանի աշխատատեղ է ստեղծել, իսկ քանիսն է հայտարարել արտոնություններ ստանալու դիմում ներկայացնելիս։ «Ընդհանուր առմամբ ընկերությունների պլաններում նշված էր 6688 աշխատատեղ, փաստացի ստեղծվել են 5025–ը»,– ասել է նախարարի պաշտոնակատարը։