Նաիրիտցիները հույս չեն կապում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

«Սկզբում հույս ունեինք, որ խնդիրը կուսումնասիրի, լավ ու վատ ներդրողներին կառանձնացնի, իրատեսականին կընտրի, բայց երեկ ԱԺ-ում իր ելույթը ցույց տվեց, որ ինքն ընդամենը գործիք է: Առանց ուսումնասիրելու եզրակացության էր եկել, թե մի ընկերությունը չունի ծրագիր, մյուսի ծրագիրը հրաշալի է, այնինչ այդ ընկերության ծրագիրը մեզ չի բավականացնում, ընդամենը մի քանի արտադրության հետ է կապված ծրագիրը, որի մեջ չի մտնում ամենակարեւոր` կաուչուկի արտադրությունը»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիների հանակարգող խորհրդի անդամ Կարինե Շահվերդյանը` նշելով, որ ինչպես միշտ իրենց հույս  իրենց պայքարն է:

Նշենք որ մի քանի հարյուր նաիիիտցիներն այս պահին կառավարության շենքի մոտ են: Նրանք պահանջում են գործարանի վերագործարկում եւ իրենց աշխատավարձային պարտքերի տոկոսադրույք երի մարում: