Ուժեղ անձրեւի ու  քամու հետեւանքով Վրաստանի արեւելյան Լագոդեխյան շրջանում երեք գյուղ է տուժել: Աֆենի, Չաբուկիանի ու Գվիմրիանի գյուղերում մի քան բնակելի տներ մնացել են առանց կտուրների: Տուժած բնակչությունն  օգնություն է խնդրում, հայտնում է  «Վրաստան օնլայնը»:

Քամին արմատախիլ է արել ծառեր: Աֆենի գյուղում  ծառն ընկել  ու  փակել է դպրոցի մուտքը: Պատահարի հետեւանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Վնասվել են էլեկտրամատակարարման գծերը: