Ղարաբաղի հարցով առաջխաղացում չի կարող լինել առանց այն համաձայնությունների իրագործման, որոնք ձեռք են բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում՝ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովներին: Այս մասին լրագրողներին   սեպտեմբերի 15-ին Կառավարության նիստից հետո ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով հենց դրանով է պայմանավորված բանակցությունների վերաբերյալ նորությունների բացակայությունը: «Հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ԵԱՀԿ մոնիտորինգային խմբի լիազորությունների ընդլայնման մասին պայմանավորվածությունները չեն իրագործվել: Առանց դրանց առաջընթացն անհնար է»- շեշտել է Քոչարյանը: