Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կրկին հայ զինվոր է սպանվել:

ԼՂՀ Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ երեկ` հոկտեմբերի 14-ին` ժամը 19:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկի ուղղությամբ (Հադրութի պաշտպանական ուղղություն) հակառակորդի կողմից արձակված դավադիր գնդակից` գլխի շրջանում ստանալով թափանցող հրազենային վիրավորում` հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է ՊԲ թիվ 38401 զորամասի զինծառայող, 22-ամյա Վիտալի Աշոտի Իգիթյանը:

Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են: