Նոր վարչապետը մարտահրավերն ընդունել է եւ ձեռնամուխ կլինի տնտեսական դժվարությունների հաղթահարմանը: Սեպտեմբերի 15-ին կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության նախագահ Արսեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում Կարապետյանի՝ Պետեկամուտների կոմիտեին տված հանձնարարականը, որի համաձայն՝ պետք է բիզնեսին հարկային արտոնություններ տրամադրելու գործընթաց սկսել:
«Շատ կարեւոր է նաեւ գյուղատնտեսության եւ վերամշակող արդյունաբերության համար էլեկտրաէներգիայի եւ գազի սակագների վերանայման կարգադրությունը»,- հավելել է Ղազարյանը:




























