ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ջանքեր կգործադրի, որպեսզի բիզնեսին առավելագույնս թույլ տա ապրանք ձեւակերպել ինքնահայտարարագրմամբ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին խորհրդարանում ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ վերահսկիչ գները չի կարելի ամբողջովին չեղարկել, մի շարք դեպքերում դրանք արդարացված են։ Սակայն բիզնեսի պարզեցման համար նախընտրելի է դրանք կրճատել՝ չմոռանալով ստուգել, թե որքանով են հավաստի ինքնահայտարարագրման տվյալները։ «ԵՏՄ եւ ԱՀԿ շրջանակներում մենք քայլեր ենք ձեփռնարկու, որպեսզի հնարավորինս շատ կիրառվի գործարքի գնով ապրանքի ձեւակերպումը»,– ասել է Մինասյանը։



























