Բասկետբոլի Չինաստանի ազգային հավաքականը մեկ ամսով հեռացվել է մարզումներից` Բրազիլիայի հետ ընկերական խաղում հրահրած ծեծկռտուքի համար:
Վիճաբանությունը սկսվել է հանդիպման մեկնարկից արդեն 66 վայրկյան հետո եւ շարունակվել է մի քանի րոպե:
Չինացի խաղացողից մեկը վնասվածք է ստացել, որից հետո թիմի մարզիչը սկանդալ է սարքել մրցավարական սեղանի մոտ: Դրանից հետո չինացիներն դիտավորյալ խախտել են կանոնները բրազիլացի խաղացողի նկատմամբ, ինչն էլ դարձել է ծեծկռտուքի պատճառ: Չինացի բասկետբոլիստները ոտքերով հարձակվել են հատակին ընկած բրազիլացիների վրա:
Չինաստանի բասկետբոլի ասոցիացիան ներողություն է հայտնել բրազիլացիներին եւ անմիջապես հեռացրել է թիմին մարզումներից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բրազիլիայի հետ հանդիպումը Ասիական խաղերի նախապատրասկան փուլի մի մասն էր:




























