2017-ի հունիսի 1-ից Հայաստանում կբարդանա շահումով ինտերնետային խաղերի արտոնագրման գործընթացը: Այս մասին սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում հայտնել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով «Արտոնագրման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Ըստ օրինագծի՝ շահումով ինտերնետային խաղերի արտոնագրումը նույնքան բարդ է լինելու, որքան սովորական խաղատներինը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2017-ի հունիսի 1-ից, որպեսզի բիզնեսը նոր՝ ավելի խիստ պայմաններին հարմարվելու ժամանակ ունենա: