Սեպտեմբերի 16-ին ԵՄ գագաթնաժողովում Կենտրոնական Եվրոպայի երկրները՝ Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Հունգարիան, համատեղ հայտարարություն կանեն, եւ նրանց գլխավոր նպատակը Թուրքիայի հետ սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով Բուլղարիայի անվտանգությունն ապահովելն է։ Այս մասին ասել է Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանի աշխատակազմի ղեկավար Յանոշ Լազարը։ Նրա խոսքով՝ Եվրոպայի ապագան որոշվելու է թուրք–բուլղարական սահմանին, հայտնում է Reuters–ը։

«Վիշեգրադյան քառյակի երկրները, հավանաբար, միանման դիրքորոշում կընդունեն Բրատիսլավայում եւ, ինչպես ակնկալվում է, համատեղ հայտարարություն կանեն»,– ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։

Լազարի խոսքով՝ բոլոր քննարկումները գագաթնաժողովում կենտրոնացած են լինելու Եվրոպայի սահմաններում ազգերի լեգիտիմության ուժեղացմանը։

Նա նաեւ հավելել է, որ Վիշեգրադյան քառյակը անհրաժեշտ է համարում համատեղ եվրոպական բանակի ստեղծումը եւ Frontex–ի ուժեղացումը։