Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ՉԺՀ-ի Աոմին հատուկ օկրուգ (Մակաո): Համապատասխան միջպետական համաձայնագրի նախագիծը սեպտեմբերի 15-ին Հայաստանի խորհրդարանում ներկայացրել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նման ազատություն կստանան նաեւ ՉԺՀ-ից Մակաոյի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են Հայաստան այցելել:
Պայմանագիրը կնքվել է ստանդարտ պայմաններով (առանց վիզայի ռեժիմը գործում է 365 օրվա ընթացքում մինչեւ 90 օրվա կեցության համար):
«Այժմ հնարավոր է Մակաո մեկնել առանց վիզայի: Լավ լուր է մեզ բոլորիս համար», - հայտնել է պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որը որպես համազեկուցող ներկայացնում էր նախագիծը:





























