Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն սեպտեմբերի 16-ի գիշերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են մերձավորարեւելյան կարգավորումը: Զրույցը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են իրավիճակը պաղեստինա-իսրայելական կարգավորման ոլորտում, ներառյալ կողմերի միջեւ ուղիղ երկխոսության վերականգնման հեռանկարը: Զրույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում:





























