Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե երկրում այլեւս ոչ մեկի բիզնեսը չի խլվի, նշանակում է, որ մինչ այս դրանք խլում էին։ Այս մասին սեպտեմբերի 16-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը։

Նրա խոսքով՝ ընդամենը 3 օր է՝ ինչ նոր վարչապետ է նշանակվել, ուստի պետք է տեսնել կառավարության աշխատանքը, գնահատել այն։ «Մենք, իհարկե, նվարչապետին հաջողություն ենք մաղթում»,– ասել է Շահգելդյանը։

Պատգամավորի խոսքով՝ հատկանշական է վարչապետի այն հայտարարությունը, թե բիզնեսներն այլեւս չեն խլվելու։ «Դա նշանակում է, որ մինչ այդ դրանք խլվում էին»,– ասաց Շահգելդյանը։