Շտապօգնության ծառայության արդիականացման ծրագիրը այս օրերին ակտիվ քննարկվում է առողջապահության նախարարությունում: Հստակեցվում են ՀՀ ԱՆ եւ միջազգային կազմակերպությունների համագործակցության շրջանակում նախատեսվող շտապօգնության ծառայության բարեփոխման համատեղ ծրագրի հիմնականդրույթները Նշենք, որ շտապօգնության ոլորտի բարեփոխման աշխատանքները պետք է իրականացվեն մինչեւ 2014 թվականը:
Նախատեսվում է Չինաստանից Հայաստան առաքել ժամանակակից տեխնիկայով հագեցած շուրջ 80 շտապօգնության մեքենա: Ժամանակակից մեքենաների առաքումը Հայաստանե նթադրում է նաեւ մասնագետների վերապատրաստման աշխատանքներ, ավելին, ինչպես NEWS.am-ին փոխանցեցին առողջապահության նախարարությունից, այս ծրագրով նախատեսվում է նաեւ վարորդների վերապատրաստում: Նրանք նույնպես պետք է ներգրավվեն առաջին բուժօգնության գործընթացի մեջ եւ պարտադիր պետք է տիրապետեն առաջին բուժօգնության գիտելիքներին: Բացի այդ, համապատասխան տեխնիկայի միջոցով շտապօգնության կայանից վերահսկելի կլինի մեքենայի երթեւեկությունը: Նրանք կկարողանան հետեւել մեքենայի երթուղուն: Եւ որ ամենակարեւորն է՝ նոր մեքենաների առաքումից հետո կլուծվի նաեւ կապուղու խնդիրը, անխափան կապ կհաստատվի կայանի եւ մեքենայի միջեւ:




























