Շվեդիայի դատարանը սեպտեմբերի 16-ին ուժի մեջ է թողել  WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալության հրամանը: Նա անցնում է բռնաբարության գործով, ավելի վաղ  Europol-ը նրա ձերբակալության համաեվրոպական հրաման է դուրս գրել, հայտնում է  DW-ն:  

Միաժամանակ WikiLeaks-ի Twitter-ում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ Ասանժը համաձայնել է հանձնվել ԱՄՆ-ի իշխանություններին, եթե նախագահ Բարաք Օբաման ներում շնորհի իր իրազեկիչ Չելսի Մեննինգին  (մինչեւ սեռափոխության վիրահատությունը` Բրեդլի Մեննինգ): Նա 35 տարվա ազատազրկման է դատապարտվել  WikiLeaks-ին Պենտագոնի եւ Պետքարտուղարության գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար: