Սլովակիայում չեխական RegioJet ընկերության գնացքը բախվել է մեծ բեռնատարի, որի ղեկին Չեխիայի վարորդ է եղել: Առնվազն   14 մարդ վիրավորվել է, հայտնում է  420on.cz պորտալը:  

Վթարը տեղի է ունեցել առավոտյան 7.15-ին` Սլովակիայի հարավում` Վելկի-Մեդեր քաղաքի  երկաթուղային շրջադարձի վրա` բեռնատարի վարորդի մեղքով, որը որոշել է անտեսել կարմիր  նշանը եւ լուսացույցի ազդանշանը:   

Նախնական տվյալների համաձայն, առնվազն 14 մարդ վնասվածք է ստացել: Սլովակիայի Pluska պորտալը հայտնում է երկու ուղեւորի մասին, որոնք ծանր վնասվածքներ են ստացել: Մինչեւ բժիշկների գալը, տուժածներին առաջին օգնություն է տրամադրել գնացքի ուղեկցորդուհին:  Այժմ վթարի վայրում շտապօգնության 4 մեքենա եւ 2 ուղղաթիռ է աշխատում:

Մեծ բեռնատարի վարորդը, որը Չեխիայի քաղաքացի է, ինքնաթիռով հասցվել է հիվանդանոց: Նրա մոտ հարբեցողության նշաններ չեն հայտնաբերվել: 

Այդ հատվածում գնացքների շարժումը դադարեցվել է, լրացուցիչ ավտոբուսային երթուղիներ են կազմակերպվել: