Սեպտեմբերի 15-ին, ժամը 12.55-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «ձախ ձեռքի 4-րդ մատի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 51-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 11.15-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում վարորդի կողմից արգելակման ընթացքում վայր ընկնելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: