Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գերմանը հիվանանոց է տեղափոխվել «ինֆարկտ» ախտորոշմամբ: Ինչպես հաղորդում է pravda.com-ը, Գերմանին սրտի վիրահատության են ենթարկել` առանց բացելու կրծքավանդակը:
Հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Աննա Գերմանը վատ է զգացել եւ շտապօգնության մեքենայով նրան տեղափոխել են Պետական կառավարման գործերով «Ֆեոֆանիա» հիվանդանոց: Այստեղ նրան հետազոտել են եւ պարզել, որ նա ինֆարկտ է տարել: Հենց այդ հիվանդանոցում էլ Աննային վիրահատել են:
Գերմանին փրկել է այն, որ շտապօգնությունը ժամանակին են կանչել, նաեւ այն, որ «Ֆեոֆանիա» հիվանդանոցում եղել են նման վիրահատությունների համար անհրաժեշտ սարքավորումները: Նշվում է, որ վերակոնգնողական շրջանը կտեւի մեկ ամիս:




























