Գագիկ Ծառուկյանը չի վերադառնա քաղաքականություն, նա հիասթափվեց ու հեռացավ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանն` արձագանքելով այն մեկնաբանություններին, որ իշխանությունները Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո պատրաստվում են Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն:

«Ծառուկյանը չի վերադառնա, նա ուղղակի հիասթափվեց ու հեռացավ քաղաքականությունից: Սպորտսմեններին ինչ-որ բանով աջակցում է, մեր երկրին պատիվ բերում, բայց ե՞րբ Ծառուկյանի ասածը ընդունեցին, ե՞րբ է խելամիտ խոսքը այս երկրում լսելի դարձել: Ես չեմ հավատում, որ Ծառուկյանը կվերադառնա, տենց բան չկա»,-ասաց նա:

Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ակտիվացան լուրերը, որ իշխանությունը Գագիկ Ծառուկյանին պատրաստվում է հետ բերել քաղաքականություն` այդպիսով ԲՀԿ-ի «կուրացիան» Հովիկ Աբրահամյանից վերադարձնելով կուսակցության հիմնադիր Ծառուկյանին: