Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բավցած ընտրատեղամասում ավարտվել է ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյոնքներով ձայների հաշվարկը: Ընդամենը մոտ 1300 մարդ է քվեարկել:
«Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին է քվեարկել 821 ընտրողղ, կամ քվեարկածների ընդհանուր թվի 63 տոկոսը:
Ռուսաստանի դեսպանատանը ՌԴ Կոմկուսի օգտին է քվեարկել 101 մարդ, Լիբերալ Դեմոկրատական կուսակցության օգտին՝ 89, իսկ «Արդարացի Ռուսաստանի» օգտին՝ 66:
Երեւանում Ռուսաստանի դեսպանատանը բացված ընտրատեղամասը գործում էր Երեւանի ու բոլոր մարզերի բնակիչների համար՝ բացառությամբ Շիրակի ու Լոռիի մարզերի: Այդ մարզերի համար Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում առանձին ընտրատեղամաս էր բացվել: Առանձին ընտրատեղամաս էր բացվել նաեւ ռուսաստանցի զինվորականների համար:





























