Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի հրավերով, այսօր՝ սեպտեմբերի 19-ին երկօրյա այցով մեկնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ընտրական գնահատմանը  եւ առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին զարգացումներն ու Հայաստանի ընտրական գործընթացի փորձը: