Երուսաղեմում պաղեստինցու հարձակման հետեւանքով երկու իսրայելցի ոստիկան դանակով վնասվածքներ է ստացել, հայտնում է Haaretz-ը:

Միջադեպը տեղի է ունեցել հին քաղաքի շրջանում: Հարձակվողը վազելով մոտեցել է թիկունքից եւ դանակի մի քանի հարված է հասցրել: Արդյունքում իրավապահ մարմինների   20-ամյա աշխատակցուհին ծանր վնասվածքներ է ստացել, իսկ նրա  45-ամյա զուգընկերը` երրորդ աստիճանի վնասվածքներ: Նրանք երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել: 

Հարձակվողը եւս ծանր վիրավորվել է եւ ձերբակալվել ոստիկանական ջոկատի կողմից, որն օգնության էր շտապել: 

Պարբերականի տեղեկությունների համաձայն, վերջին չորս օրվա ընթացքում սա արդեն  վեցերորդ նման հարձակումն է երկրում: Իսրայելական իշխանությունները մտավախություն ունեն, թե ահաբեկչական գործունեությունը կարող է ակտիվանալ  առաջիկա կրոնական տոների նախօրեին եւ ընթացքում: