Ինտերնետում են հայտնվել սերիական Lada Vesta ունիվերսալի առաջին լուսանկարները:  Հինգդռնանի մեքենայի արտոնագրային լուսանկարները տեղադրվել են Մտավոր սեփականության դաշնային ծառայության բազայում  («Ռուսարտոնագիր»), հայտնում է  Motor-ը: 

Ակնկալվում է, որ նորույթն անվանման մեջ SW նախածանցը կստանա: Ստանդարտ հինգդռնանի մեքենան Lada Vesta Cross ամենագնաց ունիվերսալից կտարբերվի թափքի ստորին հատվածում պլաստմասայե պաշտպանության բացակայությամբ, ուրիշ  անիվներով եւ փոքրացված ճանապարհային լուսաշերտով: 

Ունիվերսալը շարժիչային նույն գունապնակն ունի, ինչ նույնանուն սեդանը:  Lada Vesta –ն առայժմ զինված է միակ 1,6 լիտրանոց շարժիչով` 106 ձիաուժ հզորությամբ, որն աշխատում հինգաստիճանանի «մեխանիկայի» հետ կամ նույն դիապազոնի «ռոբոտի»: Հետագայում  «ԱվտոՎԱԶ»-ը կսկսի ավելի հզոր «Վեստայի» թողարկումը` 122 ձիաուժ ագրեգատով`  1,8 լ ծավալով:

Lada Vesta SW-ի սերիական թողարկումը կմեկնարկի 2017 թվականի երկրորդ կեսին: Նորույթի արտադրությունը կիրականացվի Իժեւսկում  «ԱվտոՎԱԶ»-ի ձեռնարկությունում: