Բաքվի դատարանի որոշումով ութ օրով կալանավորվել են Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության չորս ակտիվիստներ:

Ընդդիմադիրներին մեղադրում են ոստիկանությանը դիմադրություն ցուցաբերելու մեջ:

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանության դիմադրություն ցուցաբերելու համար վարչական պատժի են ենթարկվել Նուրու Նուրիզադեն, Ռուսլան Գարան,Էլյտոն Ալին ու Թողրուլ Իբրահիմլին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Բաքվում ընդդիմության հանրահավաք է անցել: