ԱՄՆ-ն հետ է կանչել 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման հայտը` 2022-ի աշխարհի առաջնության վրա կենտրոնանալու համար: ՖԻՖԱ-ն դրական է արձագանքել ամերիկացիների որոշմանը:

Այսպիսով, 2018-ի աշխարհի առաջնությանը հավակնում են Անգլիան, Ռուսաստանը, նաեւ համատեղ հայտեր ներկայացրած Իսպանիան ու Պորտուգալիան եւ Բելգիան ու Հոլանդիան:

Եվրոպացիներն էլ հրաժարվել են 2022-ի աշխարհի առաջնությունից, քանի որ ՖԻՖԱ-ի հերթագայության սկզբունքի համաձայն նույն մայրցամաքում երկու անգամ անընդմեջ աշխարհի առաջնություն չի անցկացվում: Ամերիկացիներից բացի 2022-ի աշխարհի առաջնությանը հավակնում են Ավստրալիան, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Քաթարը: