Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ բանակցություններից հետո կազմակերպված մամուլի ասոիլիսում նրան շոկոլադ եւ մեկ բանկա բանանի մուրաբա է նվիրել:

«Տեսեք, ես բերել եմ վենեսուելական շոկոլադ, աշխարհի ամենալավ շոկոլադը եւ թող նա շրջի ողջ Ռուսաստանով մեկ, այն նույնպես էժան կլինի»,- ասել է Չավեսը, գրում է «Վզգլյադը»:

Վենեսուելայի նախագահը Մեդվեդեւին է նվիրել նաեւ մեկ բանկա բանանի մուրաբա, որն, ըստ Չավեսի, նույնպես աշխարհում լավագույնն է: