Մերձմոսկովյան Գորկի-2 էլիտար ավանի ռեստորանում փոխհրաձգության զոհ է դարձել ուկրաինական «Օպլոտ» հասարակական կազմակերպության ղեկավարը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Վետերոկ» ռեստորանում անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել երկու այցելուների ուղղությամբ, այնուհետեւ դիմել փախուստի: Ստացած վնասվածքներից Ուկրաինայի քաղաքացի, 40-ամյա Եվգենի Ժիլինը տեղում մահացել է, իսկ Անդրեյ Կոզիրեւը մոտակա հիվանդանոց է տեղափոխվել:
Նախնական տվյալներով՝ մարդասպանը զոհերին սպասել է ռեստորանում, եւ նրանց մտնելուն պես կրակ բացել:



























