Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մայթերին նստողների դեմ խանութի սեփականատերերը սկսել են բուսական ձեթի միջոցով պայքարել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Անկարայի «Քըզըլայի» շրջանում խանութի սեփականատերերը հեռացրել են մայթերին նստած քաղաքացիներին եւ մայթերին ձեթ լցրել։
Խանութի սեփականատերերը պնդել են, թե նման ձեւով են պայքարում խանութներ դեմը փակած անցորդների դեմ, ովքեր նստում են մայթերին ու փակում խանութի մուտքերը։






























