«Կարլա Սարկոզի Բրունին անցանկալի հյուր է Վատիկանում»: Այս մասին ասված է եղել Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ ուղերձում, որն արվել է հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի նախագահին 30 րոպեանոց ընդունելության արժանացնելու նախօրեին:

Ենթադրվում էր, որ Կարլա  Բրունին պետք է ուղեկցի ամուսնուն Հռոմի Պապի հետ նրա հանդիպման ժամանակ: Սակայն Ֆրանսիայի ԱԳՆ-ի համապատասխան հարցումը մերժվել է Վատիկանի կողմից` Բրունիի «սկանդալային» հեղինակություն, ինչպես նաեւ ազնվազարմ տիկնոջն անվայել կերպար ունենալու պատճառաբանությամբ:

Հռոմի Պապի նամակում նաեւ նշվել է, որ այդ որոշումը կայացվել այն մտավախությունից ելնելով, որ Բրունինն ընդունելու դեպքում նա կարող է էլ ավելի բաց լուսանկարներ տարածել, որոնք նա արել է իր մանեկենուհի եղած ժամանակ: