Մեքսիկայի հարավ-արեւելքում վթարի է ենթարկվել քաղաքացիական ուղղաթիռ, որը տեղափոխում էր Pemex մեքսիկական պետական նավթային ընկերության աշխատակիցներին, հաղորդում է Associated Press-ը:

Ուղղաթիռում գտնվող բոլոր 8 հոգին էլ զոհվել են:

Ուղղաթիռը օդ էր բարձրացել Սյուդադ-դել Կարմեն քաղաքից եւ պետք է վայրեջք կատարեր Մինատիտլան քաղաքում: