Չինաստանի Խենան մարզի ածուխի հանքում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 20 մարդ զոհվել է եւս 30-ը մնացել են գետնի տակ փակված:
Պայթյունը տեղի է ունեցել ժամը 6:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 3:00-ին) Pingyu Coal & Electric Co. Ltd ձեռնարկությունում:
Ներկայումս փրկարարական աշխատանքները հանքում արդեն սկսվել են:
Համարվում է, որ Չինաստանում լեռնաարդյունաբերական ոլորտը ամենավտանգավորներից մեկն է աշխարհում: Գրեթե ամեն շաբաթ լուրեր են ստացվում հանքերում զոհերի մասին, հաղորդում է Lenta.ru-ն:




























