Հայաստանի իշխանությունները ցանկանում են մինչեւ ընթացիկ տարվա վերջ արեւային փոքր կայանների միացման համար տիպային պայմանգրեր ընդունել: Այս մասին NEWS.am-ն ասել է էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Ցանցին սեփական կայանով կարելի միանալ նաեւ հիմա, սակայն տիպային պայմանագրով ավելի կհեշտանա: Այն պետք է հաստատի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հավելել է Հարությունյանը:
2016-ի մայիսից մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային կայանների տերերը կարող են ցանցին էլեկտրաէներգիա մատակարարել առանք ավելացված արժեքի հարկի: Ցանցը դրա դիմաց նրանց չի վճարի (Հայաստանում արեւայի էլեկտրաէներգիայի սակագին չի սահմանված), սակայն ցանցին կատարված մատակարարումների չափին համարժեք նրանցից կհաշվանցվեն էլեկտրաէներգիայի վճարումները:
Հետին թվով օրենքը գործում է 2015-ի հունվարի 1-ից (այդ ժամանակից գործող երկու խոշոր կայանների շահերի շրջանակում): Իսկ 2016-ի մայիսից բանկերը եւ լիզինգային ընկերությունները արդեն սկսել են վարկով արեւային վահանակներ եւ լիզինգ առաջարկել:
«Այժմ մենք ցանկանում ենք կազմակերպել այդ գործընթացը: Եվ ավելի լավ է մեկ անգամ եւս խորհրդակցել ճյուղային բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ ճշգրիտ լուծում առաջարկել, քան շտապել եւ սխալվել»,- ասել է փոխնախարարը:



























