«Եվրատեսիլ-2010» մանկական մրցույթը կայանալու է նոյեմբերի 20-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Այստեղ կժամանեն 10-15 տարեկան տաղանդավոր երեխաներ 14 երկրներից, այդ թվում նաեւ Հայաստանից:
Մրցույթն ուղիղ կհեռարձակվի աշխարհի 22 երկրներում: Մրցույթի կազմակերպիչները խոստանում են, որ այն շատ գեղեցիկ շոու է լինելու, օգտագործվելու են նաեւ ուղղաթիռներ:
Հայաստանն այս մրցույթում կներկայացնի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը: Նա ասպարեզ դուրս կգա «Մայրիկ» երգով:
Վ. Արզումանյանը մրցանակների է արժանացել համահայկական «Կարոտ» եւ Առնո Բաբաջանյանի անվան փառատոններում:




























