Ամերիկյան New England Sports Ventures (NESV) ընկերությունը, որին պատկանում է բեյսբոլի Boston Red Socks ակումբը ավարտել է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի գնումը, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

NESV-ը «Լիվերպուլի» համար վճարել է  300 միլիոն ֆունտ:

«Լիվերպուլի» կայքում նշվում է, որ գործարքով «ակումբն ազատվում է նախկին տերերից թողած պարտքերից»:

2010թ. ապրիլին «Լիվերպուլի» համասեփականատերեր Ջորջ Ջիլեթն ու Թոմ Հիքսը ակումբը հանեցին վաճառքի, քանի որ 351 միլիոն ֆունտ պարտք էին կուտակել:

Հոկտեմբերի 15-ին ակումբը պետք է փակեր պարտքի 280 միլիոնը: Ջիլեթն ու Հիքսը վերջին պահին ցանկանում էին արգելափակել վաճառքը, սակայն Լոնդոնի դատարանը հակառակ որոշում ընդունեց: Դրանից հետո Ջիլեթն ու Հիքսը համաձայնեցին վաճառքի հետ, սակայն հայտարարեցին, որ պահանջելու են 1 միլիարդ դոլար փոխհատուցում, քանի որ ակումբի գինը շատ ավելի բարձր է, քան վճարվել է: