Անկախության 25-րդ ամյակին նվիրված միջոցառումների ավարտը Հանրապետության հրապարակում էր, որտեղ տեղի ունեցավ տոնական հրավառությունը: NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին մայրաքաղաքի կենտրոնում՝ հետեւելու հրավառությանը: (ֆոտոռեպորտաժ)

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան հենց այս հրապարակում անկախությանը նվիրված զորահանդես էր, այնուհետեւ արդեն երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ տոնական համերգ: