Իրանում տեղի է ունեցել աչքի եւ մաշկի վերականգնման բիո-իմպլանտանտների արտադրության հանդիսավոր բացումը, որին մասնակցել է նաեւ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Այս մասին հաղորդում է Trend-ը` հղում անելով Իրանի նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքին:

Ըստ տեղեկատվության, Իրանն առաջին երկիրն է, որը բիո-իմպլանտանտների արտադրություն է սկսում, չնայած նրան, որ ԱՄՆ-ը ունի համապատասխան տեխնոլոգիաներ:

Գոյություն ունեն նաեւ մաշկի իմպլանտանտներ, որոնք օգտագործվում են հրդեհներից, քիմիական նյութերից վնասված մաշկի վերականգնման համար:

Ավելի վաղ, 2008-ին Իրանում արդեն արտադրվել են բիա-իմպլանտանտներ ոսկրային հյուսվածքների եւ սրտի արյունատար անոթների համար: