Մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ կարող են ստանալ նաեւ Լեռնային Ղարաբաղում աշխատող ՀՀ քաղաքացիները։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է սեպտեմբերի 22-ին Կառավարության  նիստում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այժմ նպաստ կարող են ստանալ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկություններում աշխատող ՀՀ քաղաքացիները։

Նշենք, որ ամեն տարի նման նպաստ է ստանում մոտ 11 հազար ծնող։ Ամսական գումարը կազմում է 18 հազար դրամ։