Հայաստանի պետծառայողներին ծառայողական գաղտնիքի հետ հաղորդակից լինելու համար վճարվող հավելավճարները կվերացվեն:

Այդ մասին որոշումը կայացվել է Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի ժամանակ: Ֆինանսների նախարարության տվյալներով 2015-ին պետծառայողներին հատկացվող համավճարման ծավալը կազմէլ է 69.4 մլն դրամ ( ընթացիկ փոխարժեքով մոտ 146 հազար դոլար) , իսկ 2016-ի առաջին կիսամսյակին՝ 32 մլն դրամ: