Տեղեկատվական տեխնոլոգաների ու ավիացիայի ոլորտները կանցնեն Տրանսպորտի նախարարությանը: Այս մասին սեպտեմբերի 22-ին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՏՏ ոլորտը կտեղափոխվի Տրանսպորտի նախարարության ենթակայության տակ: Քանի որ Էկոնոմիկայի նախարարությունը սկսելու է աջակցել ամբողջ մասնավոր ոլորտին, Կարապետյանի խոսքով, անտրամաբանական է ՏՏ-ի ու զբոսաշրջության նման առանձին ոլորտները դրա համակարգման տակ թողնելը: ՏԵղեկատվական տեխնոլոգիաները ավելի մոտ են կապին, իսկ նորանշանակ նախարարը այդ ոլորտում փորձ ունի ( նորանշանակ նախարար Վահագն Մարտիրոսյանը մինչ այդ զբաղեցրել է «Ռոստելեկոմ» ընկերության ավագ փոխնախագահի պաշտոնը- խմբ): «Քննարկվում է նաեւ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը Տրանսպորտի նախարարություն տեղափոխելու հարցը, որպեսզի բոլոր տրանսպորտային հարցերի լուծման համար միասնական գերատեսչություն ստեղծվի»,- հավելել է վարչապետը:





























